Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 2-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։
Երևանում հուլիսի 2-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29-31 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 22-24 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 26-29 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 17-21 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 18-22 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան, հովտային շրջաններում՝ 22-25 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-30 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 28-31 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 29-31 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 29-31 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 20-23 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 29-32 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 28-31 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 22-25 աստիճան, լեռնային շրջաններում՝ 19-23 աստիճան։
Արցախում հուլիսի 2-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 25 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 23 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։