Հայաստանի մարզերում մայիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում մայիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 27-29 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 18-20 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-22 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 24-26 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 19-22 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 20-25 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-25 աստիճան, հովտային շրջաններում՝ 25-28 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-28 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 25-28 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 29-31 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 29-31 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 17-20 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 29-31 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 30-34 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 22-27 աստիճան, լեռնային շրջաններում՝ 19-22 աստիճան։
Արցախում մայիսի 31-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 24 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։