Հայաստանի մարզերում մայիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում մայիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 27-29 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 17-19 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 18-23 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 22-25 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 17-21 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-24 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-27 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 24-27 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 27-30 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 27-30 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 19-22 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 27-30 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 23-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 17-20 աստիճան, լեռնային շրջաններում՝ 14-17 աստիճան։
Արցախում մայիսի 22-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 21 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 18 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-5 մ/վրկ արագությամբ։