Հայաստանի մարզերում մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Սպասվում է նաև կարկուտ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Երևանում մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15-17 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 13-15 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-11 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 12-15 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 9-12 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-12 աստիճան, հովտային շրջաններում՝ 13-16 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-10 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-16 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13-16 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 16-18 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 16-19 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 10-12 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 17-20 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 10-13 աստիճան, լեռնային շրջաններում՝ 6-10 աստիճան։
Արցախում մայիսի 15-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12-13 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 11-12 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։