Հայաստանի մարզերի զգալի մասում մայիսի 11-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում մայիսի 11-ի ցերեկն հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 24-26 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 16-18 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 21-24 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 16-21 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 19-24 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-22 աստիճան, հովտային շրջաններում՝ 22-25 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-18 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-25 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 22-25 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 25-27 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 25-27 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 17-20 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-27 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 29-32 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 20-25 աստիճան, լեռնային շրջաններում՝ 15-18 աստիճան։
Արցախում մայիսի 11-ի ցերեկը կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 25-27 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 19-24 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ 3-4 մ/վրկ արագությամբ։