Հայաստանի մարզերի զգալի մասում ապրիլի 23-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ապրիլի 23-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 17-19 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 12-14 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 13-17 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 15-18 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 16-20 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան, հովտային շրջաններում՝ 18-21 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-18 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 16-18 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 20-22 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 19-21 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 12-15 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-21 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 23-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 17-20 աստիճան, լեռնային շրջաններում՝ 11-15 աստիճան։
Արցախում ապրիլի 23-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19-23 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 16-18 աստիճան տաքություն: Քամին հարավարևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։