Հայաստանի մարզերի առանձին շրջաններում ապրիլի 10-ին սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ արագությամբ։
Երևանում ապրիլի 10-ին սպասվում է կարճատև անձրև։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 16-18 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 8-10 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 9-14 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-14 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 14-16 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 9-12 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 11-14 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան, հովտային շրջաններում՝ 11-14 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-13 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 17-20 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 20-22 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 19-22 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 7-10 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 19-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 13-16 աստիճան, լեռնային շրջաններում՝ 10-12 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 10-ին սպասվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13-18 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 8-11 աստիճան տաքություն: Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վրկ արագությամբ։