Հայաստանի մարզերի շրջանների զգալի մասում ապրիլի 9-ին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ անձրև, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ արագությամբ, սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Երևանում ապրիլի 9-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 17-19 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 12-14 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-13 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 14-17 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 14-17 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-16 աստիճան, հովտային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-12 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-20 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 16-18 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 18-21 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 16-19 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 10-13 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 21-25 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 16-20 աստիճան, լեռնային շրջաններում՝ 10-14 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 9-ին սպասվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19-22 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 15-18 աստիճան տաքություն: Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վրկ արագությամբ։