Հայաստանի մարզերի առանձին շրջաններում ապրիլի 8-ին սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ արագությամբ։
Երևանում ապրիլի 8-ին սպասվում է կարճատև անձրև։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 17-19 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 12-14 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 8-13 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-12 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 13-16 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 12-16 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 16-20 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-10 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 13-18 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 16-18 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 18-21 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 16-19 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 10-13 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-22 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 25-28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 18-22 աստիճան, լեռնային շրջաններում՝ 12-15 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 8-ին սպասվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 21-25 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 15-18 աստիճան տաքություն: Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վրկ արագությամբ։