Հայաստանի մարզերում առանձին շրջաններում մարտի 30-ին սպասվում է կարճատև անձրև, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 3-6 մ/վ արագությամբ։
Երևանում մարտի 30-ին սպասվում է կարճատև անձրև։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 23-25 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 14-16 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 19-22 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 14-18 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 18-23 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-23 աստիճան, հովտային շրջաններում՝ 21-25 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-24 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 21-26 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 26-28 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 24-27 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 16-18 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-27 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 25-29 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 20-24 աստիճան, լեռնային շրջաններում՝ 13-17 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 22-24 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 16-22 աստիճան տաքություն: Քամին հարավարևմտյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։