Հայաստանի մարզերի առանձին շրջաններում մարտի 4-ի ցերեկն սպասվում է ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, հնարավոր է քամու ուժգնացում՝12-15մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երևանում մարտի 4-ի առավոտյան սպասվում է ձյուն, ցերեկը՝ առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 8-10 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 2-4 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -2-ից 3 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 2 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 7-9 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -1-ից 4 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 3-7 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան, հովտային շրջաններում՝ 7-11 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -3-ից 1 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-9 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 7-9 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 9-11 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 9-11 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -1-ից 2 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-10 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 11-15 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 4-8 աստիճան, լեռնային շրջաններում՝ -3-ից 1 աստիճան։
Արցախում մարտի 4-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 4 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։