• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
17 Հուլիս 2025 00:24
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

Արցախ,
19 Սեպտեմբեր 2024 23:48
ShareShareShare
«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն
telegram

Այսօր լրանում է մեկ տարին, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի Հանրապետության վրա, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի տարածքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ավելի քան 100 հազար արցախցի ստիպված էին լքել հայրենիքը, մղվող մարտերում 223 մարդ էր զոհվել։ Armenia Today-ն ի մի է բերել 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի առանցքային իրադարձությունները։

Սեպտեմբերի 19 | Ռազմական գործողությունների սկիզբ. ինչպես Ադրբեջանը բացատրեց իր հարձակումը

11:00

Պատերազմն սկսվել էր, երբ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ադրբեջանական զինուժն Ասկերանի շրջանում՝ ականանետի կիրառմամբ, խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը։ Սրան նախորդել էր Ադրբեջանի ՆԳՆ հաղորդագրությունն ավտոմեքենայի երկու ուղևորի մահվան մասին, որը սեպտեմբերի 19-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, «Ֆիզուլիից Շուշի տանող ճանապարհին ականի վրա պայթել էր»։ Պաշտոնական Ստեփանակերտը հերքել էր Ադրբեջանի մեղադրանքներն Արցախի ՊԲ զինծառայողների կողմից Ֆիզուլի-Շուշի ճանապարհի ենթադրյալ ականապատման մասին։ Նույն օրն Արցախի ՊՆ-ն հերքել էր Բաքվի մեղադրանքներն այն մասին, որ ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20։28-20։34-ն ընկած ժամանակահատվածում, ճնշել են Բաքու-Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։

13:00

Նույն օրը՝ ժամը 13:00-ին, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել էր հրադադարը՝ կիրառելով հրթիռահրետանային հարվածներ։ Հրթիռակոծությունն սկսվել էր Ստեփանակերտի մատույցներից, որտեղ, ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, տեղակայված էին ռուս խաղաղապահները։ Միացել էր քաղաքի օդային ռմբակոծության ազդանշանը: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բաքուն ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ զգուշացրել էր ռուսական կոնտինգենտին։ Ավելի ուշ Հայաստանի կառավարության գրասենյակը հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանին չի տեղեկացրել Արցախում Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին։

Սեպտեմբերի 20 | Բանակցությունների դադարեցում և Բաքվի կողմից հարվածների վերսկսում

Մարտերը տևել են երկու օր։ Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունել էին հրադադարի մասին ռուս խաղաղապահների առաջարկը, ըստ որի՝ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեին ժամը 13:00-ին։ Սակայն սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, հակառակորդը վերսկսել էր հրետանային հարվածները Մարտունու ուղղությամբ։ Թնդանոթային և գնդացիրների կրակոցները շարունակվել էին մինչև ժամը 15:30-ը։ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն Armenia Today-ի հետ զրույցում նշել էր, որ Բաքվի կողմից հրետակոծության դադարեցումից հետո Արցախում իրավիճակը քաոսային է։

Բաքուն Արցախի քաղաքների ռմբակոծումը բացատրել էր նրանով, որ «խաղաղ բնակավայրերի մոտ տեղակայված էին ռազմական օբյեկտներ»։ Սեպտեմբերի 20-ի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ավտոմեքենայի գնդակոծման հետևանքով ռուս զինծառայողների մահվան մասին։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ղարաբաղում ռուս խաղաղապահների սպանությունը բացատրել էր հայ զինվորականների հետ շփոթելու հանգամանքով։

Սեպտեմբերի 21 | Ստեփանակերտի գնդակոծումը, Արցախի ղեկավարությանն ստիպել են ցրել բանակը և ստորագրել հանրապետությունը լուծարելու մասին փաստաթուղթ

Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի բնակիչներն Armenia Today-ին հայտնել էին, որ այդ օրն Ադրբեջանը կրակել էր քաղաքի վրա։ Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական, Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն Armenia Today-ին հաստատել էր Ստեփանակերտի գնդակոծման մասին տեղեկատվությունը։

Խաղաղապահների միջնորդությամբ Ստեփանակերտը սեպտեմբերի 20-ին պայմանավորվածություն էր ձեռք բերել ռուսական խաղաղապահ զորամասի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի» զինված կազմավորումների կազմալուծման ու ամբողջական զինաթափման և Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ»՝ դրանց շուտափույթ օգտահանման նպատակով։

Սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում կայացել էր Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որտեղ արցախյան պատվիրակությունը գլխավորել էր Արցախի Ազգային ժողովի Ժողովրդավարական ​​կուսակցություն խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։ Մեկ այլ հանդիպում էլ տեղի էր ունեցել սեպտեմբերի 23-ին՝ Խոջալուում (Իվանյան)։ Միաժամանակ՝ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ բանակցություններում անվտանգության հնարավոր երաշխիքների կամ համաներման առումով արդյունքներ չկան։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչները պայմանավորվել էին ստեղծել Ղարաբաղում «կոմունալ, բժշկական և այլ քաղաքացիական գործունեության» համատեղ աշխատանքային խումբ։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 28-ին հրամանագիր էր ստորագրել բոլոր պետական ​​հիմնարկներն ու կազմակերպությունները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարելու մասին։

Սեպտեմբերի 24 | Արցախի բնիկ բնակչության գաղթի և բռնի տեղահանման սկիզբը

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր Արցախից վիրավորներով ԿԽՄԿ 23 մեքենայի Լաչինի միջանցքով անցնելու մասին։ Նույն օրն սկսվել էր հանրապետության բնակչության զգալի մասի արտագաղթը։ Armenia Today-ը սեպտեմբերի 26-ին այցելել էր Կոռնիձոր և զրուցել տեղահանվածների հետ։ Հոկտեմբերի 6-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը կազմել էր 100 632 մարդ։

Սեպտեմբերի 25 | Ողբերգական պայթյուն Ստեփանակերտի տարածքում վառելիքի պահեստում, դրա պատճառները լիովին պարզված չեն

Սեպտեմբերի 25-ին ուժգին պայթյուն էր տեղի ունեցել Ստեփանակերտի տարածքում գտնվող վառելիքի պահեստում, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 200 մարդ, վիրավորվել՝ գրեթե 300-ը։ Ըստ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ պայթյունը տեղի էր ունեցել ՊԲ-ի համար վառելիքի անձեռնմխելի պահեստում, որն իշխանությունները փորձել են չօգտագործել մինչ ռազմական գործողությունների սկսվելը։ Այն իրավիճակում, երբ բնակչությունը պահանջում էր ճանապարհ տրամադրել դեպի Հայաստան, քաղաքացիների շրջանում խուճապ էր տարածվել, լուրեր են շրջանառվել, որ ադրբեջանական անցակետը բաց է լինելու միայն մի քանի հազար մարդու համար։

«Մեր բնակչությունը խուճապի հետևանքով հայտնվել էր զորամասի պահեստում, և այդ իրավիճակը բերել էր նրան, որ չէին պահպանվել անվտանգության տարրական կանոնները, իրականացվել էր բենզինի ինքնուրույն դուրսբերում պահեստից, և տեղի էր ունեցել այդ պայթյունը, որը խլել էր շատ կյանքեր: Մենք ունեցել ենք գրեթե նույն զոհերի թիվը, ինչ ռազմական գործողությունների ընթացքում»,- ասել էր նա։

Սեպտեմբերի 27 | Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ձերբակալությունը

2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սահմանային ծառայությունը Հայաստանի հետ սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանությունները գերեվարել և ձերբակալել էին նաև հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։ Մայիսին Բաքվի դատարանը հինգ ամսով երկարացրել էր Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետը։ ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Արցախի նախկին ղեկավարների ձերբակալությունն անվանել էր «ցեղասպանության գագաթնակետ»։

Կողմերի կորուստները

Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման արդյունքում զոհվել էր 223 մարդ, որից 25-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ հինգ անչափահաս։ Մարտերի ընթացքում վիրավորվել էր 244 մարդ, նրանցից մոտ 80-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 10 անչափահաս։ 20 մարդ անհետ կորել է, որոնցից հինգը խաղաղ բնակիչներ են։ Արձանագրվել է մահացածների դիերի նկատմամբ անարգանքի 20 դեպք, որոնց վերաբերյալ կան համապատասխան փորձագիտական ​​եզրակացություններ։ Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի և ադրբեջանական հարձակման հետևանքով 311 տուժած տեղափոխվել էր Հայաստանի հիվանդանոցներ։

Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտնել էր սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով 192 զինծառայողի մահվան մասին։ Վիրավորվել էր 511 ադրբեջանցի զինվորական և մեկ քաղաքացիական անձ։ Բռնագաղթից հետո Արցախում մնացել է 100 միլիարդ դոլարի ունեցվածք, ըստ Genesis Armenia վերլուծական կենտրոնի, արցախցիները Լեռնային Ղարաբաղում թողել են 11 450 բնակարան, 13 550 տուն, 15 գործարան, 60 ֆաբրիկա, ինչպես նաև օդանավակայան, 4 ջրամբար, 5 ջրանցք, 37 ՀԷԿ, 48 հանք, 11 հիվանդանոց, 3500 հա անտառ և 1000 հա նռան այգի։ Բացի այդ՝ 385 եկեղեցի և 60 վանական համալիր, 200 մշակութային կենտրոն, 25 թանգարան, 156 գրադարան, 4 համալսարան, 7 քոլեջ, 232 դպրոց, 232 մարզադահլիճ, 11 մարզադպրոց, 4 մարզադաշտ, 2385 խաչքար։

Caucasus Heritage Watch-ը (CHW), վկայակոչելով արբանյակային լուսանկարները, հայտնում է, որ 2023 թվականի սեպտեմբերին հայերի բռնի տեղահանումից հետո Լեռնային Ղարաբաղում ոչնչացված մշակութային ժառանգության օբյեկտների թիվն աճել է 75%-ով։

Հայաստանի իշխանությունների քայլերն ի պաշտպանություն Արցախի ժողովրդի

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 26-ին հավանություն էր տվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին փախստականի կարգավիճակին համարժեք ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալու մասին որոշմանը։ Նոյեմբերի 9-ին կառավարությունը հաստատել էր նաև նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղից հարկադիր տեղահանված անձանց առաջնային սոցիալական ծախսերը հոգալու համար նպաստների վճարումները՝ 50 հազար դրամ մեկ անձի համար՝ վարձավճարի և կոմունալ ծախսերի համար։ Հունվարին իշխանությունները հաստատել էին տեղահանվածների համար մասնագիտական ​​ուսուցում կազմակերպելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագիրը։ Որոշման համաձայն՝ պետությունը յուրաքանչյուր ամիս կփոխհատուցի 50 հազար դրամ՝ որպես կրթաթոշակ, 50 հազար դրամ՝ ուսման վարձի համար, որից հետո գործատուն աշխատողի հետ կկնքի աշխատանքային պայմանագիր՝ առնվազն երեք ամսով։

Կառավարությունը մայիսի 16-ին ընդունել էր Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիր։ Կառավարությունը ծրագրի մասնակիցներին կտրամադրի հավաստագրեր։ Armenia Today-ն ուսումնասիրել էր ծրագիրը և պատրաստել կարճ ուղեցույց, որը կօգնի արցախցի մեր հայրենակիցներին ծանոթանալ ծրագրի պայմաններին։

Արցախցիների կյանքը Հայաստան տեղափոխվելուց հետո

Լեռնային Ղարաբաղից շուրջ 3 հազար փախստական բռնագաղթից հետո ստացել է Հայաստանի քաղաքացիություն, այսինքն՝ տեղահանվածների 3%-ից քիչը։ Օգոստոսի վերջի դրությամբ՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել մոտ 4300 տեղահանված անձ։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հունիսի 12-ին հայտարարել էր, որ Արցախից հազարից ավելի անհատ ձեռնարկատերեր արդեն գրանցված են Հայաստանում։ Հայաստանի խորհրդարանը հունիսի 13-ին ընդունել էր Արդարադատության նախարարության առաջարկը՝ Հայաստանում արցախցի գործարարների գրանցման ժամկետները երկարաձգել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը։ Հայաստանի պետական ​​ռեգիստրի գործակալությունն Armenia Today-ին հայտնել էր 2024 թվականի մայիսի 1-ի դրությամբ գրանցված արցախյան 235 ընկերությունների մասին։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պատրաստակամություն էր հայտնել բիզնես գաղափարները քննարկել արցախցի գործարարների հետ։ Հունիսի 5-ից 10-ը Armenia Today-ը զրուցել էր արցախցի 20 գործարարի հետ, ովքեր իրենց բիզնեսը տեղափոխել են Հայաստան։ Հարցվածները նշել էին, որ Հայաստանում զրոյից բիզնես սկսելը բավականին դժվար է, և իրենք պետական ​​աջակցության կարիք ունեն։ Մեծամասնությունն անհրաժեշտ միջոցների թվում նշել էր արտոնյալ վարձավճարը կամ հարկային արձակուրդները։ Հայաստանի ֆինանսների նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին, որ գերատեսչությունն արցախյան բիզնեսին աջակցելու նման ծրագրեր չունի։ Ըստ նախարարության՝ արցախյան բիզնեսին արտոնություններ տալը տեղին չէ, այդ պատճառով նախարարությունն այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել։ Նրա խոսքով՝ Հայաստանի հարկային օրենսդրությունն արդեն իսկ «բարենպաստ հնարավորություններ» է տալիս բիզնեսին։

Ավելի քան 27 հազար արցախցի լքել է Հայաստանը

Հունիսին ԱԱԾ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանից հեռացած արցախցիների թիվն ավելի քան 21 հազար է։ Մեկ ամիս անց ԱԱԾ-ն Armenia Today-ին հայտնել էր, որ 2020 թվականից ի վեր՝ երկիրը լքած արցախցիների թիվը գրեթե 27 հազար է։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն օգոստոսի 30-ին հայտարարել էր, որ 070 ծածկագրով անձնագրեր ունեցող Արցախի բնակիչներին Շենգենյան վիզա չեն տրամադրում։ Նրա խոսքով՝ տարբեր երկրների դեսպանատները մարդկանց բացատրել էին, որ Հայաստանի իշխանությունների հայտարարության հիման վրա իրենց համար 070 ծածկագրով անձնագրերը չեն հաստատում այս երկրի քաղաքացիությունը, ուստի իրենք չեն կարող ընդունել դիմումը՝ ընթացք տալու համար։ Օգոստոսի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Armenia Today-ի հարցին, մեկնաբանելով Հայաստանից արցախցիների արտագաղթի տեմպերը՝ հայտարարել էր, որ Հայաստանից մեկնող քաղաքացիների մեծ մասը մարդիկ են, ովքեր «չեն ցանկանում, որ իրենց երեխաները ծառայեն բանակում»:

Կարդացեք նաև՝ Արցախը համաշխարհային մամուլի էջերում 2023թ.։

telegram
Tags: ԱրցախԱրցախի հայաթափումբռնի տեղահանությունՀայաստանպատերազմ

Առնչվող Նորություններ

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել ԼՂ կառավարության սեփականության իրավունքը՝ Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել ԼՂ կառավարության սեփականության իրավունքը՝ Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ

16 Հուլիս 2025 12:13

ՀՀ գլխավոր դատախազությունը Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող շինության նկատմամբ Լեռնային...

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 16-ին

16 Հուլիս 2025 07:48

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 16-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի...

Ռուբեն Վարդանյանը Բաքվի «դատական» նիստին երեք միջնորդություն է ներկայացրել

Ռուբեն Վարդանյանը Բաքվի «դատական» նիստին երեք միջնորդություն է ներկայացրել

15 Հուլիս 2025 22:19

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող «դատական» նիստի ընթացքում երեք միջնորդություն է ներկայացրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նրանց տվյալներով՝...

Տարածաշրջանում իրական խաղաղության համար ճոճանակը պիտի հավասարակշռվի․ Կարեն Բեքարյան

Տարածաշրջանում իրական խաղաղության համար ճոճանակը պիտի հավասարակշռվի․ Կարեն Բեքարյան

15 Հուլիս 2025 22:12

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 15-ին

15 Հուլիս 2025 07:35

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 15-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի...

Մեր հաշվարկներով՝ արցախցիների շուրջ 80%-ն աղքատության շեմից ներքև է․ Արտակ Բեգլարյան

Մեր հաշվարկներով՝ արցախցիների շուրջ 80%-ն աղքատության շեմից ներքև է․ Արտակ Բեգլարյան

14 Հուլիս 2025 15:06

Ավելին
  • Լուրեր
Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է

Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է

17 Հուլիս 2025 00:16
Փորձագետներն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին գնահատել են Հայաստանի հնարավոր քայլերը

ԶԼՄ-ն հայտնել է Իրանի հետ բանակցությունների վերջնաժամկետի շուրջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պայմանավորվածության մասին

16 Հուլիս 2025 23:58

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատար է շրջվել, պարունակությունը թափվում է Ողջի գետը․ ԶԼՄ

16 Հուլիս 2025 23:38
Երևանի «Ֆլորենս» ռեստորանում քննչական գործողություններ են կատարվել․ ՔԿ

Երևանի «Ֆլորենս» ռեստորանում քննչական գործողություններ են կատարվել․ ՔԿ

16 Հուլիս 2025 23:17
Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման հարցը․ Պեսկով

«Պետության ինքնիշխան գործն է»․ Կրեմլում արձագանքել են ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

16 Հուլիս 2025 22:41
Շմոլ գազի թունավորմամբ Սպիտակի ԲԿ տեղափոխված 7 տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Սպիտակում օձի խայթոցով 2 երեխա է հիվանդանոց տեղափոխվել

16 Հուլիս 2025 21:50
Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ հայ մարզիկները 2 ոսկե, 4 արծաթե մեդալ են նվաճել

Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ հայ մարզիկները 2 ոսկե, 4 արծաթե մեդալ են նվաճել

16 Հուլիս 2025 21:19
ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել պետական դավաճանության մեղադրանքով ՌԴ-ում ձերբակալված Գլեբ Վերդիյանի գործի մասին

Դատարանը կալանավորել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարի որդուն

16 Հուլիս 2025 20:45
Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպական միության անդամ․ Փաշինյան

Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպական միության անդամ․ Փաշինյան

16 Հուլիս 2025 19:36
Փաշինյանը չի բացառել խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

Փաշինյանն Armenia Today-ին հաստատել է Սյունիքից Նախիջևան տանող ճանապարհի վերահսկման մասին ԱՄՆ-ից առաջարկ ստանալը

16 Հուլիս 2025 19:30
Արմեն Աշոտյանը Փաշինյանի համար անհարմար քաղաքական գործիչ է․ Մարգարիտ Եսայան

Արմեն Աշոտյանը Փաշինյանի համար անհարմար քաղաքական գործիչ է․ Մարգարիտ Եսայան

16 Հուլիս 2025 19:00
Չկա քաղաքական որևէ դատավարություն, որ Փաշինյանն ամեն օր միկրոսկոպով չի նայում․ Նաիրա Զոհրաբյան

Չկա քաղաքական որևէ դատավարություն, որ Փաշինյանն ամեն օր միկրոսկոպով չի նայում․ Նաիրա Զոհրաբյան

16 Հուլիս 2025 18:53
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 16-ին՝ ըստ ԿԲ տվյալների

16 Հուլիս 2025 18:44
Իսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատին

Իսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատին

16 Հուլիս 2025 18:42
Կարապետյանի աջակիցները քաղաքական ուժ են ձևավորում, որից ՔՊ-ն անհանգիստ է․ ԶԼՄ

Հայաստան գալիս մի հատ հավսար-զգաստ էղեք․ Փաշինյանը՝ Կարապետյանի մասին

16 Հուլիս 2025 18:05
ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են․ Նիկոլ Փաշինյան

16 Հուլիս 2025 17:56
Ի՞նչ եմ զիջել, ընդհանրապես ոչինչ չեմ զիջել․ Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ եմ զիջել, ընդհանրապես ոչինչ չեմ զիջել․ Նիկոլ Փաշինյան

16 Հուլիս 2025 17:34
Ազնիվ ու անկեղծ հարաբերություններ ունեմ Պուտինի և Միշուստինի հետ. Փաշինյան

Ազնիվ ու անկեղծ հարաբերություններ ունեմ Պուտինի և Միշուստինի հետ. Փաշինյան

16 Հուլիս 2025 17:20
Մենք հետաքրքրված ենք ամերիկյան առաջարկով, քննարկում ենք այն․ Նիկոլ Փաշինյան

Մենք հետաքրքրված ենք ամերիկյան առաջարկով, քննարկում ենք այն․ Նիկոլ Փաշինյան

16 Հուլիս 2025 17:05
Ավելի հավանական է ՀԱՊԿ-ից դուրս գալը, քան անդամակցության ապասառեցումը. Փաշինյան

Ավելի հավանական է ՀԱՊԿ-ից դուրս գալը, քան անդամակցության ապասառեցումը. Փաշինյան

16 Հուլիս 2025 16:21
Ինչքան անհրաժեշտ է, այդքան էլ ծախսել ենք․ Փաշինյանը՝ բյուջեի և «Կրթվելը նորաձև է» ծրագրի մասին

Ինչքան անհրաժեշտ է, այդքան էլ ծախսել ենք․ Փաշինյանը՝ բյուջեի և «Կրթվելը նորաձև է» ծրագրի մասին

16 Հուլիս 2025 16:03
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը (ուղիղ)

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը (ուղիղ)

16 Հուլիս 2025 15:48
Ադրբեջանն այնքան մարդու է հետախուզում, բա ինչո՞ւ են ազատության մեջ․ Փաշինյան

Ադրբեջանն այնքան մարդու է հետախուզում, բա ինչո՞ւ են ազատության մեջ․ Փաշինյան

16 Հուլիս 2025 15:08
Հայաստանը չի հրաժարվի ճանապարհից․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի հրաժարվի ճանապարհից․ Նիկոլ Փաշինյան

16 Հուլիս 2025 14:57
Փաշինյանը մեկնաբանել է ՀԷՑ-ը միջազգային, նաև թուրքական ընկերությանը վաճառելու հնարավորությունը

Փաշինյանը մեկնաբանել է ՀԷՑ-ը միջազգային, նաև թուրքական ընկերությանը վաճառելու հնարավորությունը

16 Հուլիս 2025 14:38
Ճշմարտությունը պետք է պաշտպանել․ Փաշինյանը՝ հոգևորականներին արձագանքելու բառապաշարի մասին

Ճշմարտությունը պետք է պաշտպանել․ Փաշինյանը՝ հոգևորականներին արձագանքելու բառապաշարի մասին

16 Հուլիս 2025 14:32
Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացրել

Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացրել

16 Հուլիս 2025 14:22
Ինձ չեն կարող նզովել, ես կարող եմ, բայց չեմ նզովում. Նիկոլ Փաշինյան

Ինձ չեն կարող նզովել, ես կարող եմ, բայց չեմ նզովում. Նիկոլ Փաշինյան

16 Հուլիս 2025 13:47
Փաշինյանը չի բացառել խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

Փաշինյանը չի բացառել խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

16 Հուլիս 2025 13:22
Այդ բառապաշարով ոչ ոք թող չմրցակցի ինձ հետ․ Փաշինյան

Այդ բառապաշարով ոչ ոք թող չմրցակցի ինձ հետ․ Փաշինյան

16 Հուլիս 2025 13:18
Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է
Սպորտ

Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է

17 Հուլիս 2025 00:16

Սերբիայում ընթացող Բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել...

ԿարդալDetails
Փորձագետներն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին գնահատել են Հայաստանի հնարավոր քայլերը
Աշխարհում

ԶԼՄ-ն հայտնել է Իրանի հետ բանակցությունների վերջնաժամկետի շուրջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պայմանավորվածության մասին

16 Հուլիս 2025 23:58

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել մինչև օգոստոսի վերջ Թեհրանի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ