Երևանում Արցախից տեղահանված ընտանիքներում մարտին ծնվել է 33 երեխա: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնել է Առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ արցախցիների ընտանիքներում լույս աշխարհ է եկել 23 տղա և 10 աղջիկ։
Ըստ Կարապետյանի՝ մարտին Երևանում ծնվել է 1655 երեխա՝ 874 տղա և 781 աղջիկ: Ընտանիքներից մեկում գրանցվել է 9-րդ տղա երեխայի ծնունդը։
Նա նաև տեղեկացրել է, որ մայրաքաղաքում մարտին մահացել է 597 մարդ:
Մարտի 20-ին հայտնել էինք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել՝ երկու աղջիկ և մեկ տղա։ Եռյակի անուններն ի սկզբանե էին որոշել՝ Վահե (1900 գրամ), Յանա (1547 գրամ) և Էվա (1400 գրամ)։
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին
Հայաստանի մարզերի առանձին շրջաններում ապրիլի 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան...