Փետրվարի 19-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ցերեկը Երևանում սպասվում է 10-12, երեկոյան՝ 6-8 աստիճան տաքություն։ Երեկոյան ժամերին Երևանում հնարավոր է կարճատև անձրև։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 1-6 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-5, նախալեռնային շրջաններում՝ 6-9 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում փետրվարի 19-ի ցերեկն սպասվում է 1-3 աստիճան տաքություն: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 2-6 տաքություն, Տավուշի մարզում՝ 4-7 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 0-3, նախալեռնային շրջաններում՝ 6-10 աստիճան տաքություն։
Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 11-13 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 11-13 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1 աստիճանից մինչև +3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 11-13 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում 3-6 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex-ի, փետրվարի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկն սպասվում է 4-5 աստիճան տաքություն։