Մի քանի օր հետո Լաչինի միջանցքի ու Աղդամի ճանապարհի ուղղություններով ՌԴ Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով,
հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում:
Շտաբից հայտնել են, որ սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն ըստ կարիքների:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԽՄԿ-ն անհրաժեշտ մարդասիրական օգնություն է
հասցրել Ստեփանակերտ՝ անցնելով միաժամանակ Լաչինի և Աղդամի ճանապարհներով։