ՊԲ-ն ադրբեջանական դիրքերի ու հաղորդակցման ուղիների նկատմամբ հսկող տեխնիկա չի տեղադրել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական դիրքերի ու հաղորդակցման ուղիների նկատմամբ դիտարկման ու հսկման նպատակով տեղադրվել են տեխնիկական միջոցներ և որոնք իբր օգոստոսի 21-ին ճնշվել են ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրությունում։
Օգոստոսի 21-ին Արցախի ՊՆ-ն հերքել էր ադրբեջանական կողմի այն հայտարարությունը, թե ՊԲ-ն Շուշիի շրջանում փորձել է դիրքերի բարելավման նպատակով կատարել տեղաշարժ, ինչը իբր թե կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում։
Շահրամանյանն Արցախ ուղարկված 467 մլն-ի հարցով նամակ կուղարկի իրավապահ մարմիններին
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, ըստ որի՝ առաջիկա օրերին նա կդիմի իրավապահ մարմիններին՝ գլխավոր դատախազին, Քննչական...