Օգոստոսի 22-ին, ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածում սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը,
հայտնել է Արցախի ՊՆ-ն՝ նշելով, որ կիրառվել է հրաձգային զենք։
Գերատեսչույթունից տեղեկացրել են, որ հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում ադրբեջանի ԶՈւ-ն
կրակել է Սյունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ, ապա ժամը 09:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: