ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հումանիտար աղետին զուգահեռ Արցախում լարվել է նաև ներքաղաքական իրավիճակը, ինչն ավելի է սրվել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի այն հայտարարությունից հետո, թե Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ, ինչ ավելի ուշ հերքվեց Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության կողմից։
Նշվում է, որ իրավիճակի լարումը հասել է այն աստիճանի, որ Արցախի աշխարհազորի հրամանատար Կարեն Մաթևոսյանն իր զինակիցների հետ ներխուժել է Արցախի խորհրդարան:
Աշխարհազորի հրամանատարը ֆեյսբուքյան տեսաուղերձով ներկայացրել է ԱՀ ԱԺ-ում տեղի ունեցածի մանրամասները՝ նշելով, որ արցախցիներին իրենց գործունեությամբ մահացու վտանգի առջև կանգնեցրած բոլոր քաղաքական գործիչները պատասխան են տալու ժողովրդի առաջ։
Մանրամասները՝ տեսանյութում։
ԶԼՄ-ն հայտնել է, թե փակ նիստում ի՞նչ հարցեր են քննարկվել Շահրամանյանի հետ
Արցախի ներկայացուցչությունում ապրիլի 21-ին ավելի քան երկու ժամ փակ քննարկում է տեղի ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի, պետնախարարի և արցախցի...