ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպք է արձանագրվել, ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է տեղեկագրում։
Տեղեկացվում է նաև, որ ՌԴ խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ Է հասցվել 292,5 տոննա մարդասիրական օգնություն։
Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահները մայիսի 30-ին Մարտակերտի շրջանում ևս արձանագրել էին հրադադարի խախտման դեպք։
Ինդիանա նահանգը բանաձև է ընդունել, որով ԱՄՆ-ին կոչ է անում Արցախի էթնիկ զտումների համար պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին
Ինդիանա նահանգի Սենատը բանաձև է ընդունել, որով ԱՄՆ-ին կոչ է անում Արցախի էթնիկ զտումների համար պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, հայտնում է...