Արցախում բեռնատարը բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին․ կա 9 տուժած։ Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին՝ ժամը 09:22-ին։ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Հայկազովի» կամուրջի մոտ բեռնատար ավտոմեքենան բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության, ԱԻ պետական ծառայության փրկարարները, շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկների խումբը:
Պարզվել է՝ կամուրջի մոտ իրար են բախվել Ասկերան քաղաքի բնակիչներ՝ Ա. Պետրոսյանի վարած «ՄԱԶ» և Զ. Հարությունյանի «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջիններիս վիճակը ծանր է:
ՃՏՊ-ի հետևանքով վարորդներից բացի հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել ևս 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակի և պատահարի մասին մանրամասն տվյալներ կհրապարակվեն ավելի ուշ: