• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
09 Հունիս 2025 23:30
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Պետք է ակտիվորեն քննարկենք ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը. ՀՀ ԱԽ քարտուղար

Արտաքին քաղաքական, Արցախ, Տարածաշրջան,
29 Հուլիս 2022 20:06
ShareShareShare
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ճեպազրույցը (ուղիղ)
telegram

Ղարաբաղի հիմնախնդիրը Հայաստանի համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը եւ որոշենք ինչպես առաջ ընթանալ:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։

– Պարոն Գրիգորյան, աշխարհաքաղաքական կենտրոններից վերջերս հնչում են գնահատականներ, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման եւ այսպիսով տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատելու լրջագույն հնարավորություն կա: Հայաստանի իշխանությունը տեսնո՞ւմ է նման հնարավորություն:

– Այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը խաղաղության օրակարգը հռչակել է պետական ռազմավարություն եւ քաղաքականություն ուղղակի վկայությունն է այն բանի, որ նման հնարավորություն տեսնում ենք: Այդ հնարավորությունը ավելի է առարկայանում, երբ հաշվի ենք առնում, որ Հայաստանի կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը խաղաղության օրակարգի իրագործման պատասխանատվություն է ստանձնում, հասկանալով, որ դա հեշտ ճանապարհ չէ: Կարծում եմ ՀՀ կառավարության եւ քաղաքական մեծամասնության նվիրվածությունը խաղաղության օրակարգին կարեւոր գործոն է միջազգային տարբեր հարթակներից հնչող գնահատականների համար:

– Ինչ ճանապարհային քարտեզ եք պատկերացնում խաղաղության օրակարգի իրագործման համար:

– Այդ օրակարգը հայտնի է. սահմանագծման եւ սահմանային անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներ Ադրբեջանի հետ, որն արդեն մեկնարկել է եւ օգոստոսի երկրորդ կեսին նախատեսված է սահմանագծման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստը Մոսկվայում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում…

– Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանը ձգձգում է այդ հարցերի լուծումը:

– Սահմանագծման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը օգոստոսի երկրորդ կեսին նշանակվել է ադրբեջանական կողմի առաջարկով: Հայկական կողմը երկրորդ հանդիպմանը պատրաստ էր եւ՛ հունիսին, եւ՛ հուլիսին: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով մենք բազմիցս արտահայտել ենք մեր պատրաստակամությունը: Վերջերս համացանցում հայտնվել է դեռեւս 2021թ. դեկտեմբերին դիվանագիտական ճանապարհներով մեր փոխանցած առաջարկների փաթեթը, որն այսօր էլ ուժի մեջ է: Մենք մի քանի այլ առաջարկներ էլ ենք արել, եւ մեծապես շահագրգիռ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով, որը «Հայկական խաչմերուկ» նախագծի մաս է: Իհարկե՝ նախագծի արեւելք-արեւմուտք հատվածի կոնկրետ երթուղու հարցը քննարկելի է, մենք երբեք չենք շեշտել միայն մի տարբերակի հնարավորությունը եւ մեզ նույնքան անհրաժեշտ է ամենաարդյունավետ երթուղին գտնել, որովհետեւ դրանից է կախված «Հայկական խաչմերուկ» նախագծի գործունակությունն ու գրավչությունը: Կոմունիկացիաների հարցով եռակողմ աշխատանքային խմբում, որ համանախագահում են ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերը, մենք որոշակի առաջընթաց ենք նկատում եւ տրամադրված ենք շարունակել նույն ոգով:

– Այս երկու քայլերի՞ց է ուրեմն բաղկացած խաղաղության հաստատումը Ադրբեջանի հետ: Ղարաբաղի կարգավիճակը ի՞նչ է լինելու:

– Ոչ, ձեր նշած ճանապարհային քարտեզի եւ խաղաղության օրակարգի կուլմինացիան, իհարկե, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Դուք գիտեք, որ Ադրբեջանն այս առումով ներկայացրել է հինգ կետեր եւ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ դրանցում անընդունելի ոչինչ չկա:

– Ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչու՞մը: Հայաստանն այսինքն ճանաչո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ տարածքային պահանջներ չունի՞:

– Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է հենց թեկուզ այն փաստի բերումով, որ դա մեր օրենսդրության մաս է: Բազմիցս ենք ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը ճանաչել են դեռեւս 1991 թվականին ստորագրված եւ հետագայում վավերացրած ԱՊՀ ձեւավորման մասին համաձայնագրով: Եւ սա այսօր թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի օրենսդրության մաս է: Դա պետք է արտահայտել նաեւ երկկողմ մակարդակով: Եւ ինչպես ասել ենք, նման հեռանկարի մեջ մեզ համար անընդունելի ոչինչ չկա եւ Հայաստանը, այո, Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի:

– Իսկ Ղարաբաղը, ինչ է լինելու Ղարաբաղի հարցը եւ կարգավիճակը:

– Մենք բազմիցս ենք ասել, որ Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ համար սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը եւ որոշենք ինչպես առաջ ընթանալ:

– Այսինքն՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել առանց ԼՂ հարցի վերջնական լուծմա՞ն:

– Նման գաղափար նույնպես կա: Բայց այս պահին վաղ է որեւէ նման բանաձեւի մասին խոսելը:

– Իսկ ԼՂ հայության համար ի՞նչ անվտանգության երաշխիքներ պիտի լինեն:

– ԼՂ հայության անվտանգության ապահովման միջազգային երաշխիք կա, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունն է: Այդ երաշխիքի հետագա կատարելագործման վրա պետք է աշխատել, բայց ԼՂ հիմնախնդրի դեմիլիտարիզացիան կարեւոր գաղափար է:

– Մեծ հաշվով Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել:

– Մեծ հաշվով, կարծում եմ, մենք ընթանում ենք այդ ճանապարհով:

– Իսկ գերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը:

– Հումանիտար հարցերի լուծումը խաղաղության պարտադիր ուղեկիցն է: Այդ թվում՝ մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Այդ բոլոր հարցերն, իհարկե, պետք է հասցեագրվեն: Հայաստանն, ի դեպ, վերջին երկու տարվա ընթացքում Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների 130 մարմիններ է փոխանցել Ադրբեջանին: Մենք պատրաստ ենք ակտիվորեն համագործակցել նաեւ այս հարցի շուրջ եւ նույնը ակնկալում ենք Ադրբեջանից: Հայկական կողմը Ղարաբաղյան առաջին պատերազմից ավելի քան 770 անհետ կորած անձ ունի: 44-օրյա պատերազմում մեր անհետ կորած անձանց թիվը 203 է:

– Նախորդ օրը ՏԿԵ նախարարությունը հայտարարեց, որ Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի վերակառուցումը նախատեսվում է սկսել օգոստոսին: Դա Լաչինի միջանցքի նոր երթուղի՞ն է: Իսկ երբ է ավարտվելու շինարարությունը:

– Այո: Շինարարությունը կավարտվի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ժամկետում:

– Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարներն ինչպե՞ս եք գնահատում:

– Երկու երկրների հատուկ ներկայացուցիչները ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ, այն է՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, եւ սկսել օդային բեռնափոխադրումներ երկու երկրների միջեւ: Հայաստանի վարչապետը եւ Թուրքիայի նախագահը հուլիսի 11-ին ունեցած հեռախոսազրույցում համաձայնվել են կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները եւ հետագա քայլեր ձեռնարկել: Միանշանակ է, որ մենք հավատարիմ ենք մնալու այդ պայմանավորվածություններին, մանավանդ որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ֆրանսիան, թե՛ Իրանը, թե՛ Վրաստանը, թե՛ ԵՄ-ն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

telegram
Tags: Արմեն ԳրիգորյանԼՂ հակամարտությունՀայաստան-Ադրբեջան հարաբերություններ

Առնչվող Նորություններ

Ադրբեջանն Իսրայելին խոստացել է շարունակել նավթի մատակարարումները․ ԶԼՄ

Ադրբեջանն Իսրայելին խոստացել է շարունակել նավթի մատակարարումները․ ԶԼՄ

09 Հունիս 2025 22:37

Ադրբեջանը խոստացել Է Իսրայելին, որ կշարունակի նավթ մատակարարել՝ չնայած անցյալ տարի վաճառքի պաշտոնական դադարեցմանը, գրում է Middle East Eye-ը՝ հղում...

Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 15-ին

Երևանը դարձել է 2025-ի ամռան ամենապահանջված ուղղությունը ռուսաստանցիների շրջանում. OneTwoTrip

09 Հունիս 2025 18:09

Ուղևորությունների կազմակերպման OneTwoTrip ծառայության հետազոտության համաձայն՝ 2025 թվականի ամռան ամենապահանջված արտասահմանյան ուղղությունը դարձել է Երևանը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Բոլոր ծառայությունների...

Ողջունում ենք հայ-ադրբեջանական ցանկացած բանակցություն՝ անկախ նրանից, թե ով է այն վարում․ Պետդեպ

ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովը Վաշինգտոնին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ

09 Հունիս 2025 15:40

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) քննարկել է Ադրբեջանում տիրող իրավիճակը և կոչ է արել Վաշինգտոնին պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ՝...

Հայազգի գործարար Արեգ Շչեպիխինին առևանգողները գրավի դիմաց ազատ են արձակվել․ ԶԼՄ

Հայազգի գործարար Արեգ Շչեպիխինին առևանգողները գրավի դիմաց ազատ են արձակվել․ ԶԼՄ

09 Հունիս 2025 14:53

Ռուսաստանում հայազգի գործարար Արեգ Շչեպիխինի առևանգման գործով վեց կասկածյալ գրավի դիմաց ազատ է արձակվել, հայտնում է Baza-ն։ Քննիչները հրաժարվել են...

Արտասահմանում ՌԴ-ի շահերի խախտման դեպքում օտարերկրացիներին կարգելվի մուտք գործել երկիր. պատգամավոր

Արտասահմանում ՌԴ-ի շահերի խախտման դեպքում օտարերկրացիներին կարգելվի մուտք գործել երկիր. պատգամավոր

09 Հունիս 2025 11:14

Արտասահմանցիները, ովքեր Ռուսաստանի շահերի դեմ վարչական իրավախախտումներ են կատարել արտասահմանում, այլևս չեն կարողանա մուտք գործել Ռուսաստան, հայտնում է Известия-ն՝ վկայակոչելով...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 07:36

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 8-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Ավելին
  • Լուրեր
Կիևի և Չերնիգովյան ուղղություններով դեէսկալացիան չի նշանակում հրադադարի հաստատում. Մեդինսկի

Չենք ուզում՝ հսկա Ղարաբաղ ստեղծվի․Մեդինսկին համեմատել է արցախյան և ուկրաինական հակամարտությունները

09 Հունիս 2025 23:15
Ադրբեջանն Իսրայելին խոստացել է շարունակել նավթի մատակարարումները․ ԶԼՄ

Ադրբեջանն Իսրայելին խոստացել է շարունակել նավթի մատակարարումները․ ԶԼՄ

09 Հունիս 2025 22:37
Ժամանակն է ստանձնել խաղաղություն հաստատելու պարտավորություն և ազդարարել նոր դարաշրջանի մեկնարկ. Թրամփը՝ Ալիևին

Լոս Անջելեսը կոչնչացվեր, եթե իրավապահները չմիջամտեին. Թրամփ

09 Հունիս 2025 22:14
Սորոսը որոշել է ներդրումներ կատարել «Կապույտ Տեխասում»

Սորոսը որոշել է ներդրումներ կատարել «Կապույտ Տեխասում»

09 Հունիս 2025 21:56
Կոտայքի մարզում հնչած կրակոցների գործով ձերբակալվել է Արզնիի համայնքապետը․ ՔԿ

Կոտայքի մարզում հնչած կրակոցների գործով ձերբակալվել է Արզնիի համայնքապետը․ ՔԿ

09 Հունիս 2025 21:15
«Ինքն է լավ ապրում», «ճիշտ է», «գոյատևում ենք»․ քաղաքացիները՝ իր օրոք լավ ապրելու Փաշինյանի հայտարարության մասին

«Ինքն է լավ ապրում», «ճիշտ է», «գոյատևում ենք»․ քաղաքացիները՝ իր օրոք լավ ապրելու Փաշինյանի հայտարարության մասին

09 Հունիս 2025 20:42
France24-ը Երուսաղեմի հայկական թաղամասում լարվածության աճը կապել է Իսրայելում ծայրահեղ աջակողմյան իշխանության գալու հետ

Եկեղեցին ՀՀ շահերը միջազգային հարթակում ներկայացնող միակ ինստիտուտն է․ Աշոտյան

09 Հունիս 2025 19:39
Երևանում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի նշան արցախցիների հայրենիք վերադարձի

Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկու ամսով երկարաձգվել է

09 Հունիս 2025 19:24
Երևանում մեկնարկել է YSAF-ի «վայրի արվեստ» երաժշտական ​​փառատոնը

Արսեն Զախարյանի տրանսֆերային գինը 6 մլն եվրոյով նվազել է

09 Հունիս 2025 18:49
Դատախազությունը միջնորդել է ԱԺ նախագահին՝ Սեյրան Օհանյանին ու Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու համար

Դատախազությունը միջնորդել է ԱԺ նախագահին՝ Սեյրան Օհանյանին ու Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու համար

09 Հունիս 2025 18:28

Իրավապահները կաշառքի գործով 4 անձի են ձերբակալել, որից 3-ը՝ ՊԵԿ հարկային տեսուչ

09 Հունիս 2025 18:27
Միջազգային գրոսմայստեր Սամուել Սևյանը բլից խաղ է անցկացրել հայ փոքրիկ սաների հետ

Միջազգային գրոսմայստեր Սամուել Սևյանը բլից խաղ է անցկացրել հայ փոքրիկ սաների հետ

09 Հունիս 2025 18:21
Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 15-ին

Երևանը դարձել է 2025-ի ամռան ամենապահանջված ուղղությունը ռուսաստանցիների շրջանում. OneTwoTrip

09 Հունիս 2025 18:09
Ըստ անհրաժեշտության՝ «Ընտանեկան փոդքաստ»-ի նոր թողարկումներ կհրապարակվեն․ վարչապետի աշխատակազմ

Ըստ անհրաժեշտության՝ «Ընտանեկան փոդքաստ»-ի նոր թողարկումներ կհրապարակվեն․ վարչապետի աշխատակազմ

09 Հունիս 2025 18:06
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

09 Հունիս 2025 17:44
Անգամ մահից հետո կարելի է ինչ-որ մեկի կյանքը փրկել․ Առողջապահության նախարարը՝ ՀՀ-ում օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման մասին

Անգամ մահից հետո կարելի է ինչ-որ մեկի կյանքը փրկել․ Առողջապահության նախարարը՝ ՀՀ-ում օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման մասին

09 Հունիս 2025 17:33
Ծանոթ չեմ կաթողիկոսի՝ Շվեյցարիայի ելույթին, ՔՊ-ում իմ ներկայությամբ քննարկումներ տեղի չեն ունեցել․ Խուդաթյան

Ծանոթ չեմ կաթողիկոսի՝ Շվեյցարիայի ելույթին, ՔՊ-ում իմ ներկայությամբ քննարկումներ տեղի չեն ունեցել․ Խուդաթյան

09 Հունիս 2025 17:28
Проходит судебное заседание по делу зампреда РПА Армена Ашотяна (прямое включение)

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը (ուղիղ)

09 Հունիս 2025 17:20
Երուսաղեմում փորձել են ապօրինի մուտք գործել հայկական վանք

Երուսաղեմում փորձել են ապօրինի մուտք գործել հայկական վանք

09 Հունիս 2025 17:07
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստ (ուղիղ)

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստ (ուղիղ)

09 Հունիս 2025 16:33
Սուրբ եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել․ Տեր Ասողիկը՝ Փաշինյանին

Սուրբ եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել․ Տեր Ասողիկը՝ Փաշինյանին

09 Հունիս 2025 16:28
Տարադրամի փոխարժեքն ապրիլի 19-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 9-ին՝ ըստ ԿԲ տվյալների

09 Հունիս 2025 16:24
Արցախի էջը չի կարելի փակված համարել․ Սամվել Շահրամանյան

Այս պահին Սամվել Շահրամանյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր չկան․ փաստաբան

09 Հունիս 2025 16:03
Ողջունում ենք հայ-ադրբեջանական ցանկացած բանակցություն՝ անկախ նրանից, թե ով է այն վարում․ Պետդեպ

ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովը Վաշինգտոնին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ

09 Հունիս 2025 15:40
Յուրի Սաքունցը Բանգկոկի TL Boxing Promotion մրցաշարում նվաճել է WBC Asia Middleweight գոտին

Յուրի Սաքունցը Բանգկոկի TL Boxing Promotion մրցաշարում նվաճել է WBC Asia Middleweight գոտին

09 Հունիս 2025 15:10

«Հայաստան» դաշինքը իմփիչմենթի գործընթացի համար կապահովի պակասող 28 պատգամավորի ստորագրությունները

09 Հունիս 2025 14:54
Հայազգի գործարար Արեգ Շչեպիխինին առևանգողները գրավի դիմաց ազատ են արձակվել․ ԶԼՄ

Հայազգի գործարար Արեգ Շչեպիխինին առևանգողները գրավի դիմաց ազատ են արձակվել․ ԶԼՄ

09 Հունիս 2025 14:53
Կոնյակ արտադրողներին որոշակի աջակցություն կտրամադրվի․ Թունյանը՝ արտահանման խնդրի մասին

Կոնյակ արտադրողներին որոշակի աջակցություն կտրամադրվի․ Թունյանը՝ արտահանման խնդրի մասին

09 Հունիս 2025 14:41
Մոսկվա ժամանած Իլոն Մասկի հայրը Պուտինին տպավորիչ անձնավորություն է անվանել

Մոսկվա ժամանած Իլոն Մասկի հայրը Պուտինին տպավորիչ անձնավորություն է անվանել

09 Հունիս 2025 14:22
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը․ ՔԿ

09 Հունիս 2025 13:52
Կիևի և Չերնիգովյան ուղղություններով դեէսկալացիան չի նշանակում հրադադարի հաստատում. Մեդինսկի
Աշխարհում

Չենք ուզում՝ հսկա Ղարաբաղ ստեղծվի․Մեդինսկին համեմատել է արցախյան և ուկրաինական հակամարտությունները

09 Հունիս 2025 23:15

Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին RT-ին տված հարցազրույցում ուկրաինական հակամարտության շրջանակներում ստեղծված իրավիճակը համեմատել է Արցախի հետ:...

ԿարդալDetails
Ադրբեջանն Իսրայելին խոստացել է շարունակել նավթի մատակարարումները․ ԶԼՄ
Աշխարհում

Ադրբեջանն Իսրայելին խոստացել է շարունակել նավթի մատակարարումները․ ԶԼՄ

09 Հունիս 2025 22:37

Ադրբեջանը խոստացել Է Իսրայելին, որ կշարունակի նավթ մատակարարել՝ չնայած անցյալ տարի վաճառքի պաշտոնական դադարեցմանը, գրում է Middle East Eye-ը՝ հղում...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ