Երևան քաղաքում ապրիլի 18-19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 14-17մ/վրկ արագությամբ: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում ապրիլի 18-19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
![](https://armeniatoday.am/wp-content/uploads/2022/04/Armenia-17_04_22.png)
![](https://armeniatoday.am/wp-content/uploads/2022/04/Yerevan-17_04_22.png)