Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ հարց է ուղղել հայերին:
Համապատասխան գրառումը նա արել է իր Instagram-ում։ Ռեժիսորի խոսքով՝ ինքը կցանկանար, որ Հայաստանն այնքան ուժեղ լիներ, որ 80-ականների վերջին կարողանա ազատագրել Բաքվի և Սումգայիթի հայրենակիցներին։
«Ես հարց ունեմ իմ սիրելի հայերին։ Ասացեք, իսկ դուք կցանկանայիք, որ Հայաստանն այնքան հզոր երկիր լիներ, որ 80-ականների վերջին Բաքվում և Սումգայիթում կոտորեին և գնդակահարեին հարյուր հազարավոր հայերի, որպեսզի երկիրը կարողանա իրեն թույլ տալ մտնել և ազատագրել դրանք։ Ինչպես կարձագանքեիք, եթե Հայաստանը կարողանար փրկել իր հայրենակիցների մի ամբողջ գենոֆոնդը ցեղասպանությունից՝ հակառակ այն բանին, որ այդ մասին ուրիշները խոսեին։ Իմ պատասխանը այո է», – գրել է Անդրեասյանը։
Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Այս պահին ճշտված տեղեկություններով ՊԲ 3 զինծառայողներ զոհվել են, 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։
Այսօր՝ ժամը 11։00-ի հատվածում ադրբեջանական ուժերը կրկին փորձ են արել առաջխաղացում ապահովել, ինչը կանխվել է Արցախի ՊԲ ուժերի կողմից։