Ադրբեջանի կողմից ոչ մի առաջարկություն չի ընդունվի, որը կբացառի Արցախի անկախության հասնելու խնդիրը։
Այս մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան ԱԺ-ում հայտարարեց ԱՀ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը։
Ըստ Բաղունցի՝ պետք է բացառել Արցախի՝ որևէ ձևով Ադրբեջանի կազմում հայտնվելը։
«Մեր երկու պետությունների իշխանությունների ներկայացուցիչները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այս հարցի կապակցությամբ։ Չեն կատարվի քայլեր, որոնք կհակադրվեն երկու հանրապետությունների ժողովրդի կամքին՝ ունենալ Արցախի անկախ Հանրապետություն, որը ոչ մի դեպքում չի լինի Ադրբեջանի կազմում»,- նշեց արցախցի պաշտոնյան։
Նա նշեց, որ կողմ կլինի, որ ընթացիկ բանակցությունների մասին ժողովրդն ամբողջությամբ տեղյակ լինի։
Մանրամասն՝ տեսանյութում։