Աջարիայում բացվել է Եվրոպայի ամենաերկար զիփլայնը, տեղեկացրել է Sputnik Georgia-ն։
Նշվում է, որ երկշերտ զիփլայնը տեղադրվել է Չիրուխի լեռան վրա, նախագծի ընդհանուր արժեքը 9 մլն լարի (ավելի քան 3 մլն դոլար-AT ) է կազմել։
Աջարիայի կառավարության ղեկավար Սուլխան Թամազաշվիլին հայտարարել է, որ զիփլայնն Աջարիայում զբոսաշրջային ենթակառուցվածքների նոր և եզակի օբյեկտ է, որը մի կողմից կնպաստի զբոսաշրջային ներուժի բարձրացմանը, իսկ մյուս կողմից՝ դրական կազդի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա։
Նրա խոսքով՝ զիփլայնի կառուցման յուրաքանչյուր փուլ անցել է միջազգային չափանիշներին համապատասխան, գործընթացին մասնակցել է իտալական ընկերությունը։