Թուրքիայի ազգայնական İYİ (Լավ) կուսակցության նախագահ, պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն խորհրդարան ներկայացրած նախագծում առաջարկում է հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետն անվանափոխել Թալեաթ փաշայի անունով, հայտնում է Erminihaber-ը՝ հավելելով, որ նախագիծն արդեն ստորագրել է 28 պատգամավոր։
Լրատվամիջոցը հավելել է, որ նախագծի հիմնավորման հատվածում գրված է՝ այդ քայլը մեծ նշանակություն ունի ինչպես թուրք ժողովրդի երիտասարդ սերունդներին պատմական գիտակցություն ներարկելու, այնպես էլ պետության պատմական շարունակականությունը և «պատվաբեր անցյալը» հիշեցնելու համար։
Մեհմեթ Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանությունն իրագործած գլխավոր անձանցից մեկն է, ում 1921թ. մարտի 15-ին Բեռլինի Հայդենբերգ փողոցում գնդակահարել էր հայ Սողոմոն Թեհլերյանը։