Հայաստանը խորը մտահոգություն է հայտնել Իրանի վրա Իսրայելի միակողմանի հարձակման կապակցությամբ և դատապարտել նման գործողությունները:
«Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղությանն ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Դատապարտում ենք նման գործողությունները և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու պահպանել միջազգային իրավունքը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի՝ X սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ևս խորը մտահոգություն է հայտնել այս իրադարձությունների կապակցությամբ։
«Այս գործողությունը տեղի է ունեցել միջուկային բանակցությունների ընթացքում և խաթարում է գլոբալ ու տարածաշրջանային խաղաղության հաստատման ջանքերը։ Հայաստանը դատապարտում է այս հարձակումը և կոչ է անում անհապաղ ապաէսկալացիայի և իրավիճակի խաղաղ լուծման՝ համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների»,- գրել է նա X-ում։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել է Իրանի մի շարք շրջանների, կան զոհեր և վիրավորներ: Իրանն, իր հերթին, ըստ ԶԼՄ-ների, ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ:
Կարդացեք նաև՝