Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու մասին «Հրապարակի» տեղեկատվությունը։
Ըստ կայքի՝ Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին է զիջելու 180 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ ստանալու է ընդամենը 25 քառակուսի կիլոմետր:
««Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու ևս 180 ք/կմ» խորագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջապես սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ:
Ըստ փոխվարչապետի գրասենյակի՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես երկու երկրների պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակներում: