Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հունիսի 12-19-ը Նախիջևանում համատեղ կանցկացնեն «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ զորավարժությունները հրամանատարաշտաբային բնույթ ունեն։
Մայիսի 11-ին Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ հրամանատարական զորավարժություններ էին անցկացրել Նախիջևանում, իսկ մայիսի 1-ին Ադրբեջանի ԶՈւ-ն էր հրամանատարաշտաբային զորավարժություններ անցկացրել այնտեղ: Ադրբեջանում հրամանատարաշտաբային վարժանքներ էին տեղի ունեցել նաև մայիսի 15-ին։