Ռուսաստանում 2024 թվականին արմատապես խստացել է միգրանտների նկատմամբ վերաբերմունքը, հայտնում է NG.ru-ն՝ հղում անելով ՌԴ Գերագույն դատարանի կազմում գործող Դատական վարչությանը։
Նշվում է, որ աճել է նրանց արտաքսման վերաբերյալ դատավճիռների թիվը, ընդլայնվել են օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնների (ЦВСИГ) հնարավորությունները, ինչը «հեշտացնում է միգրանտների արտաքսումը» երկրից։ Դատական վիճակագրությունն արձանագրում է նաև հանցավորության աճ միգրանտների շրջանում, այդ թվում՝ ծանր հանցագործությունների։ Բիզնեսի ներկայացուցիչներն էլ 2024թ. ավելի հաճախ են ենթարկվել վարչական պատժամիջոցների՝ միգրացիոն կանոնների խախտման համար։
Բացի այդ, միգրացիոն խախտումների գործերով արդարացումների տոկոսը 2024-ին կազմել է 0,02%, իսկ ազատազրկման դատավճիռ ստացած օտարերկրացիների թիվը հասել է 8100-ի։ Ավելին, երկարաժամկետ ազատազրկումների (5-15 տարի) թիվը գրեթե կրկնապատկվել է՝ համեմատած 2019-2023թթ․ հետ։
Արտաքսման դատական որոշումների թիվը 2023-ին արձանագրված 129 600-ից աճել է մինչև 174 000 (2024թ.)։ Սա վերջին ինը տարվա ռեկորդային ցուցանիշն է։