ԱՊՀ երկրները կարող են արդյունավետ պատասխան տալ ներկայիս մարտահրավերներին, այդ թվում՝ պատժամիջոցային ճնշմանը և սրվող սակագնային պատերազմներին՝ առավելագույնս օգտագործելով իրենց հնարավորություններն ու առավելությունները՝ բոլոր ոլորտներում աշխատելու համար, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նա չորեքշաբթի աշխատանքային այցով ժամանել է Դուշանբե, որտեղ մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպումը։ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Այսօր աշխարհն անցնում է տուրբուլենտության փուլ։ Կառուցվում է նոր բազմաբևեռ ճարտարապետություն։ Աճում է պաշտպանական տնտեսական քաղաքականությունը, բորբոքվում են սակագնային պատերազմներ, շատ երկրներ զգում են ուժեղացող պատժամիջոցային ճնշումը։ Նման մարտահրավերներին կարող ենք արդյունավետ պատասխանել՝ առավելագույնս օգտագործելով մեր երկրների ունեցած առավելությունները»,- ասել է նա։
ՌԴ վարչապետն ընդգծել է, որ սա անհրաժեշտ է տեխնոլոգիական և արդյունաբերական ինքնիշխանության ձեռքբերման, ինչպես նաև քաղաքացիների կյանքի որակի բարելավման համար։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Կիտ Քելլոգը հունիսի 3-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և սպասում է հաստատման: Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման «պլան Բ» է պատրաստում այն դեպքում, եթե ԱՄՆ-ն դուրս գա Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններից: