Ժամանակն է ստանձնել խաղաղություն հաստատելու պարտավորություն և Հարավային Կովկասի ժողովուրդների համար ազդարարել նոր բարեկեցիկ դարաշրջանի մեկնարկ, Ադրբեջանի անկախության օրվա առթիվ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին հղած ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Սպիտակ տան կայքում դեռևս հրապարակված չէ ԱՄՆ նախագահի ուղերձը:
«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև ամուր խաղաղության հաստատմանը: Հակամարտության խաղաղ կարգավորումը կխթանի Հարավային Կովկասի բարեկեցությունը և կստեղծի ավելի մեծ հնարավորություններ ԱՄՆ-ի հետ համագործակցության համար»,- ասված է Թրամփի ուղերձում:
Մայիսի 21-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկա Ռուբիոն հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Նահանգները փորձում է կանխել այն: