Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օկուպացված Արցախում՝ Լաչինում (Բերձոր), պաշտոնապես բացել են միջազգային օդանավակայանը, հայտնել են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Էրդողանը հենց այդ նպատակով է մեկնել Արցախ:
Միջոցառմանը մասնակցում է նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
Օդանավակայանի համար ընտրված տեղանքը գտնվում է Քարվաճառից 60 կմ հեռավորության վրա, Շուշիից՝ 70, Լաչինից՝ 30 կմ: