Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ըստ Ուշակովի՝ Բաքվից տեղեկացրել են, որ Ալիևը «պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հաստատել էր իր մասնակցությունը Մոսվկայում կայանալիք տոնական միջոցառումներին: