Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընտրվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, հայտնում է Sputnik Грузия-ն։
Կոբախիձեն կուսակցության նախագահ է դառնում երկրորդ անգամ։ Նա կուսակցությունը ղեկավարել էր նաև 2021 թվականի հունվարից մինչև 2024 թվականի հունվար։
«Վրացական երազանքի» նախկին նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին որոշել էր լքել կուսակցությունը և քաղաքականությունը։ Նա համապատասխան հայտարարությունն արել էր ապրիլի 25-ին։ Միաժամանակ, Ղարիբաշվիլին բացառել էր ընդդիմությանը միանալու հնարավորությունը։