Թուրքիայի խոշոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգուր Օզելը Ստամբուլում հարձակման է ենթարկվել, հաղորդել են թուրքական ԶԼՄ-ները։
ԶԼՄ-ներում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է անհայտ անձը բռունցքով հարվածում քաղաքական գործչին։ Այնուհետև
քաղաքական գործչի անվտանգության ծառայությունը բռնել է տղամարդուն։
Նշվում է, որ քաղաքական գործիչը միջոցառման էր մասնակցում, իսկ հարձակումից հետո նա նստել է իր մեքենան և հեռացել։