Թուրքիայի արևելյան շրջանում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդել է եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է Թուրքիայի Էլյազիգ քաղաքից 44 կմ դեպի հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է 298 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Ապրիլի 23-ին Ստամբուլում 6,2 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, ինչին հաջորդել էր ևս մեկ ցնցում՝ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ։ Վիրավորների թիվը գերազանցել էր 200-ը։