Իրանում Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից զոհվածների հիշատակին ապրիլի 28-ին համազգային սուգ է հայտարարվել, հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին:
Նշվում է, որ զոհերի թիվը հասել է 28-ի, վիրավորվել է ավելի քան 1205 մարդ։
Պայթյունը տեղի էր ունեցել ապրիլի 26-ին։ Պայթյունի հետևանքով վնասվել էին Բանդար Աբբասի արևմտյան մասում գտնվող որոշ արդյունաբերական գործարաններ։ Ապրիլի 27-ին հայտնի էր դարձել 25 զոհի մասին։