Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կազմակերպած իֆթարի արարողությանը (Ռամադանի ընթրիք), տեղեկացնում են Պոլսո պատրիարքարանից:
Նշվում է, որ արորողությունը տեղի է ունեցել մարտի 27-ին՝ Անկարայի նախագահական համալիրում: Պոլսո պատրիարքին ուղեկցել է գավազանակիր Հոգեշնորհ Տ․ Գասպար աբեղա Կարապետյանը:
Ըստ հաղորդագրության՝ արարողության ներկա էին հոգևոր պետեր, համայնքների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Էրդողանն իր ուրախությունն է հայտնել Նորին Ամենապատվության մասնակցության համար։