Աբխազիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում, որը տեղի է ունեցել փետրվարի 15-ին, հաղթող չի գրանցվել, հայտնել է РБК-ն՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները։
Երկրորդ փուլ են անցել նախկին փոխնախագահ, հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Բադրա Գունբան՝ ձայների 46,38%-ով և «Աբխազական ժողովրդական շարժման» հիմնադիր Ադգուր Արձինբան՝ 36,92%-ով: Ընտրություններին մասնակցել է ևս 3 թեկնածու։
ԿԸՀ տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 69% (գրեթե 99 հազար մարդ)։ Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մարտի 1-ին։
2024 թվականի նոյեմբերին Ռուսաստանի հետ ներդրումների մասին համաձայնագրի շուրջ բողոքի ակցիաներից հետո Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան հրաժարական էր տվել։ Դրանից հետո հանրապետությունում նշանակվել էին արտահերթ ընտրություններ։