2024 թվականին Ադրբեջանը 12,9 մլրդ խմ գազ է արտահանել Եվրոպա, ասված է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծության մեջ։
Ըստ Ադրբեջանի էներգետիկայի նախարարության տվյալների՝ նախորդ տարում գազի արտահանման ցուցանիշն, ընդհանուր առմամբ, աճել է 5,8%-ով և կազմել 25,2 միլիարդ խմ։
«Եվրոպայում ադրբեջանական գազի խոշորագույն սպառողն Իտալիան է։ 2024 թվականին Բաքվից գազ է գնել եվրոպական 8 պետություն՝ Իտալիան, Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան, Սերբիան, Խորվաթիան, Սլովենիան»,- ասված է վերլուծության մեջ։
Գիտավերլուծական հիմնադրամն ընդգծել է, որ Բաքուն փորձում է էներգետիկ խաղաքարտերի միջոցով սեփական քաղաքական օրակարգն ու նարատիվներն առաջ մղել Եվրոպայում։
2022 թվականի հուլիսին Ադրբեջանը և Եվրամիությունը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։ 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր է մինչև 2027 թվականը կրկնապատկել գազի մատակարարումները Եվրոպա՝ հասցնելով 18 միլիարդ խորանարդ մետրի։
2025-ի հունվարին Ադրբեջանը դադարեցրել էր գազի մատակարարումը Սերբիա։