Անկարայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարները՝ Հիքմեթ Միրզոևը և Սելչուք Բայրաքթարօղլուն, հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Թե ինչ հարցեր են քննարկվել, մանրամասներ չեն հաղորդվում։
2024 թվականի դեկտեմբերի 24-ին Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարել էին համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացման անհրաժեշտության մասին։ Միրզոևը և Բայրաքթարօղլուն Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել էին հետագա ռազմական համագործակցության հարցը։
Երկու երկրները համատեղ զորավարժություններ էին անցկացրել նաև նոյեմբերի վերջին՝ Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Հունվարի 23-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բաքվի հայտարարությունները, զորավարժությունների անցկացումն ու Ադրբեջանին զենքի մատակարարումը Երևանի համար մտահոգիչ էր անվանել։
Արևմուտքն աշնանը կրկին կփորձի ապակայունացնել իրավիճակը․ Վրաաստանի ԱԺ նախագահ
Արևմուտքն ընթացիկ տարվա աշնանը Վրաստանում կայանալիք ՏԻՄ ժամանակ կրկին կփորձի ապակայունացնել իրավիճակը երկրում, «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի...