Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացման անհրաժեշտության մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևը և Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Սելջուկ Բայրաքթարօղլուն Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել են նաև հետագա ռազմական համագործակցության հարցը։
Երկու երկրների վերջին համատեղ զորավարժությունները՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմածովային ուժերի ստորջրյա հարձակման և ստորջրյա պաշտպանության ստորաբաժանումների մասնակցությամբ, կայացել էին նոյեմբերի վերջին՝ Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։