Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, հայտնում է IRNA գործակալությունը։
Իրանի նախագահի ընտրություններին մասնակցած թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50% շեմը։ Երկրորդ փուլում կպայքարեն Մասուդ Փեզեշկիանը և Սայիդ Ջալիլին։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 5-ին։
Իրանի հյուսիս-արևմուտքում ԻՀՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին և ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռի վթարը տեղի էր ունեցել մայիսի 19-ին։ Մայիսի 20-ին Իրանի կառավարությունը հաստատել էր ուղղաթիռի վթարի հետևանքով Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարարի, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետի և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամի զոհվելու լուրը։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, որի հետ մայիսի 19-ին մասնակցել էր «Խոդաֆերին» հիդրոէլեկտրակայանի շահագործման և «Գիզ գալասի» ՀԷԿ-ի բացման արարողությանը։ Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է Մոհամեդ Մոհբերին։
Դիտեք և կարդացեք Armenia Today-ի ռեպորտաժը՝ «Փորձագետը գնահատել է նախագահական ընտրություններից հետո Իրանի քաղաքականության հնարավոր փոփոխությունները»։