Վատ եղանակային պայմանների պատճառով ավելի քան 3000 բեռնատարներ արգելափակված են ռուս-վրացական սահմանին, Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային կառավարման կենտրոնի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Ձյան տեղումների և ցածր ջերմաստիճանի պատճառով նոյեմբերի 26-ի երեկոյան Վերին Լարսի անցակետում վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելվել է։ Նախօրեին մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել էր։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը մարդատար ավտոմեքենաների համար հնարավոր է եղել բացել՝ իրականացված մաքրման աշխատանքների շնորհիվ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուսական կողմից Վրաստան մուտք գործելուն սպասում է 3210 բեռնատար։
Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը սեպտեմբերի 3-ին կդադարեցնի գործունեությունը
Ադրբեջանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գրասենյակը 2025 թվականի սեպտեմբերի 3-ին կդադարեցնի գործունեությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և...