Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իր էկոլոգիան վնասելու մեջ և պահանջում է Երևանին զեկուցել հանքարդյունաբերական աշխատանքների մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Դա ներառվել է ադրբեջանական կողմի նոր զեկույցում, որը ներառում է «տվյալներ», որոնք իբր ստացել են SPOT 6 և Azersky (SPOT 7) արբանյակները։
Ըստ մամուլի հրապարակումների, զեկույցը ներառում է Հայաստանում գտնվող 26 հանքարդյունաբերական հանքավայրեր։
«Հայաստանը, որպես Espoo-ի կոնվենցիայի անդամ, պետք է խորհրդակցի իր տարածքում իրականացվող ցանկացած գործունեության վերաբերյալ և շատ դեպքերում ստանա Ադրբեջանի համաձայնությունը»,- ասվում է զեկույցում։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։