Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի ժամը 08:45-ին Հայաստանի տարածքից իբր արձակված կրակոցների արդյունքում վիրավորվել է Լաչինի միջանցքում ծառայող ադրբեջանցի սահմանապահ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։
ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունն էլ տեղեկացրել էր, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ էին կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։
ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հայտնել է նաև, որ Տեղում Ադրբեջանի կրակոցների հետևանքով վիրավորվել է ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող։
«Sputnik Ադրբեջան» գործակալության գործունեությունը շարունակելու համար պայմաններ այլևս չկան. Կիսելյով
«Sputnik Ադրբեջան» գործակալության գործունեությունը շարունակելու համար պայմաններ այլևս չկան, հայտարարել է «Россия сегодня» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, հայտնում է...