Ադրբեջանի իշխանություններն այս տարի 650 մլն դոլարով կավելացնեն պաշտպանության և ազգային անվտանգության պետական բյուջեի ծախսերը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի Ֆինանսների նախարարությանը։ Խորհրդարան են ներկայացվել պետական բյուջեի համապատասխան փոփոխությունները։
Նշվում է, որ այդ գումարից 1 մլրդ մանաթը (588,2 մլն դոլար) կուղղվի «պաշտպանության ոլորտում հատուկ նշանակության նախագծերի ու գործողությունների» ֆինանսավորմանը։ Ընդգծվում է, որ ծախսերի ավելացումն իրականացվում է՝ «հաշվի առնելով պաշտպանունակության ուժեղացման անհրաժեշտությունը»։
Այս աճը հաշվի առնելով՝ 2023 թվականին «հատուկ նպատակային ծրագրերի և պաշտպանության ոլորտում գործողությունների» ֆինանսավորման արժեքը կկազմի 1 միլիարդ 805,9 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ, պաշտպանության և անվտանգության ոլորտում Ադրբեջանի ծախսերը կկազմեն 3 միլիարդ 561,4 միլիոն դոլար։
Թուրքիայի տրանսպորտի նախարարը մեկնաբանել է ադրբեջանական «Զանգեզուրի միջանցք» նախագիծը
Նախիջևանը և Ադրբեջանի արևելյան շրջանները կապող միջանցքը վաղ թե ուշ կյանքի կկոչվի։ Հնարավոր երթուղիներն անցնելու են Հայաստանի կամ Իրանի տարածքով,...