Իրանը երկրից արտաքսել է Ադրբեջանի ԱԳՆ 4 դիվանագետի, հայտնում է IRNA-ն։
Գործակալության տվյալներով՝ «պերսոնա նոն գրատա» են ճանաչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան երկու դիվանագետներ և Թավրիզում գլխավոր հյուպատոսության երկու դիվանագետներ։
Նշվում է, որ ադրբեջանցի դիվանագետների արտաքսումը տեղի է ունեցել ապրիլին և պատասխան է եղել Ադրբեջանի կողմից Բաքվից 4 իրանցի դիվանագետների արտաքսմանը։
Ավելի վաղ Ադրբեջանը Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակցի «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել, նրանց կարգադրվել էր 48 ժամվա ընթացքում լքել երկիրը։ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ «Ադրբեջանի կառավարության նման պահվածքը հակասում է բարիդրացիության սկզբունքներին»։
Թբիլիսիից պարզաբանել են, թե ինչու է չեղարկվել Վրաստանի գյուղատնտեսության նախարարի այցը Երևան
Թբիլիսիից պարզաբանել են, թե ինչու է չեղարկվել Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հունիսի 6-ին նախատեսված այցը...