Իրանը կողմնորոշվել է Հայաստանում նոր դեսպանի թեկնածուի հարցում։ Ինչպես հաղորդում է ISNA – ն, ԻԻՀ գործող դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին կփոխարինի Մահդի Սոբհանին:
Նշվում է, որ այժմ Սոբհանին զբաղեցնում է Սիրիայում ԻԻՀ դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը:
Հայաստանում Իրանի գործող դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ՀՀ-ում դեսպանի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի դեկտեմբերին: